ԱԱ․ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել (տեսանյութ)

Էլիդա Քոչարյանը վստահ հաղթանակով մեկնարկեց Սերբիայում անցկացվող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:

Հայաստանի չորս ներկայացուցիչներից առաջինը ռինգ դուրս եկած Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների կրկնակի չեմպիոն,  60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը 1/16 եզրափակչում 5:0 հաշվով հաղթեց ռումինացի Կլաուդիա Նեչիտային:

Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականից աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ Եկատերինա Սիչեւան, Անուշ Գրիգորյանը եւ Սոնա Հարությունյանը:

54 կգ քաշային կարգում Եկատերինա Սիչեւայի (Հայաստան) մրցակիցը 1/16 եզրափակչում կլինի ադրբեջանցի Ռահիմովան։

50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը 1/8 եզրափակչում կմրցի Ան (Հյուսիսային Կորեա) — Բրիտո (Վենեսուելա) զույգի հաղթողի հետ։

63 կգ քաշային Սոնա Հարությունյանը նույնպես պայքարը կսկսի 1/8 եզրափակչից։ Նրա մրցակիցը կլինի Սորոկինա (Լատվիա) — Բոբոյորովա (Տաջիկստան) դիմակայության հաղթողը։

 

You may also like...