Զելենսկին Բայդենի օրոք ԱՄՆ-ից գումարներ էր վերցնում այնքան հեշտությամբ, որքան երեխայի ձեռքից՝ կոնֆետը. Թրամփ

ԱՄՆ-ում Ջո Բայդենի նախագահության ժամանակ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ից փող է վերցրել նույնքան հեշտությամբ, որքան «երեխայի ձեռքից վերցնում են կոնֆետը»։

Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ դա անելը շատ հեշտ է եղել։ Թրամփը նաև կրկնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տվել է մոտավորապես 350 միլիարդ դոլար։

Ամերիկացի առաջնորդն այս տարվա փետրվարին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 350 միլիարդ դոլար էր հատկացրել՝ նախորդ նախագահ Ջո Բայդենի որոշմամբ։ Ուստի այժմ ԱՄՆ-ն ցանկանում է հանքային ռեսուրսներ ստանալ ուկրաինական կողմից, պարզաբանել է վերջինս։

«Ես ուզում եմ, որ մեր ուղարկած ամբողջ գումարի դիմաց մեզ մի բան տան»,- հստակ ասել էր Թրամփը:

Զելենսկին մերժել է ԱՄՆ-ի կողմից հատկացված գումարի վերաբերյալ Թրամփի վարկածը՝ նշելով. «Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները մեզ տվել է մոտ 67 միլիարդ դոլարի զենք և 31,5 միլիարդ դոլար ուղղակիորեն»։

You may also like...