Կողմերը պետք է գան համաձայնության. Ամատունին՝ ԼՂ-ում մահացած կնոջ դիակը ՀՀ տեղափոխելու մասին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադարձել է Բաքվին այն պնդումներին, թե իբր հայկական կողմը չի արձագանքում Ստեփանակերտում հիվանդությունից մահացած հայ կնոջ՝ Վերա Աղասյանի դին տեղափոխելու հարցին։
«Կարող եմ փաստել, որ այս հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնել ենք, այն է․ լինելով թե՛ ընտանիքի հետ կապի մեջ, թե՛ կողմերին հայտնելով մեր պատրաստակամությունը այդ գործընթացում աջակցության, պատրաստակամ ենք դա անել, երբ կողմերը գան համաձայնության, և այդ համաձայնությունը որոշակի գործողությունների կբերի։
Այդ պարագայում մենք պատրաստ ենք կատարել մեր միջնորդի դերը։
Մինչ այս պահը որևէ այլ մեկնաբանություն անել մենք չենք կարող»։
