Ժողովրդի հաշվին հարստացածների հիստերիան վկայում է՝ ՀՀ իրավական համակարգերը ճշգրիտ աշխատում են. Բաղդասարյան
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններից հետո բարձրացված հիստերիային:
«Սա ևս մեկ անգամ գալիս է վերահաստատելու, որ Գյումրիի ընտրապայքարը ընդդիմադիրների խմբակը դիտում է որպես միակ և վերջին միջոց, որով կարող են պահել ժողովրդից թալանված և յուրացվածը։
Վարչապետի հայտարարությունը դարձավ շատերի ինքնախոստովանության և ինքնալուստրացիայի պատճառ։ Ժողովրդի հաշվին հարստացածների հիսթերիան վկայում է այն մասին, որ Հայաստանում ներդրված իրավական համակարգերը ճշգրիտ կերպով աշխատում են, և օրինական ճանապարհով ամեն բան #հատիկառհատիկ վերադարձվելու է»,- գրել է Բաղդասարյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել էր նախկին իշխանությունների ու նրանց հովանավորյալների մեղադրանքներին:
