Արյունահեղությունը Սիրիայում պետք է անհապաղ դադարեցվի. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Արյունահեղությունը Սիրիայում պետք է անհապաղ դադարեցվի: Հանցագործությունների համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նա:
