Դավիթ Խուդաթյանն այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան (լուսանկարներ)

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

483428132_1224545005904007_6217300195726366590_n.jpg (347 KB)483890373_1224544902570684_6150052881020602069_n.jpg (145 KB)

Նախարարը ՏԿԵՆ ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Չիլինգարյանի, Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի, օդանավակայանի տնօրինության հետ շրջել է տարածքում, ծանոթացել առկա ենթակառուցվածքներին:

484111629_1224545042570670_95565107404476454_n.jpg (165 KB)484083447_1224544965904011_8104261587086833666_n.jpg (128 KB)

Գործընկերները ներկայացրել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մինչ այս իրականացրած ներդրումները, ընթացիկ աշխատանքները:

«Ծանոթացել ենք օդանավակայանի անվտանգության համակարգերի աշխատանքին։ Շրջայցի ընթացքում քննարկել ենք օդանավակայանի աշխատանքի հետ կապված հարցեր»։

482809704_1224544875904020_7951333830285591446_n.jpg (142 KB)

You may also like...