Մոսկվայի Շերեմետեվո օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել:

Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի պաշտոնական ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։

Նրա խոսքով՝ սահմանափակումները գործում են Մոսկվայի ժամանակով 4:40-ից:

Ավելի վաղ Կորենյակոն հայտնել էր, որ մայրաքաղաքի երկու այլ օդանավակայաններում՝ Ժուկովսկում և Դոմոդեդովոյում, թռիչքների սահմանափակումներ են մտցվել՝ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման ֆոնին:

You may also like...