Թրյուդոն զվարճալի ժեստով լքել է Կանադայի վարչապետի պաշտոնը՝ տանելով իր հետ աթոռը

Համացանցում տարածվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի լուսանկարը, որն արել է Reuters-ի լուսանկարիչ Կառլոս Օսորիոյը, երբ Թրյուդոն դուրս գալիս է եղել Համայնքների պալատից:

Լուսանկարիչը լուսանկարը հրապարակել է մարտի 10-ի առավոտյան, և միայն լուսանկարչի էջում այն այժմ դիտվել է մոտ 1 միլիոն անգամ:

Լուսանկարում Թրյուդոն է՝ կանաչ աթոռը ձեռքին։ Տեսնելով, որ իրեն նկարահանում են՝ քաղաքական գործիչը լեզուն հանել է՝ զվարճալի կերպար ընդունելով:

«Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր աթոռը տանում է Համայնքների պալատից  Հիլ Օտտավայում,

Օնտարիո, Կանադա, 2025 թվականի մարտի 10»,- լուսանկարը մակագրել է լուսանկարիչը։

894.jpg (337 KB)

Ինչպես հայտնել ենք, Կանադայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին ընտրվել է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավար։ Նա կդառնա երկրի նոր վարչապետը։

You may also like...