ԱԺ նախագահն առաջարկում է տուգանք սահմանել մեքենաներից բարձր երաժշտության եվ անհարկի ազդանշանների համար
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջում գրել է, որ Երևանում և մյուս քաղաքներում մեքենաների միջից հնչող բարձր երաժշտությունը, անհարկի ազդանշաններ տալը օրվա յուրաքանչյուր ժամի, ինչպես նաև խլացուցիչների (глушитель) փոխարինումն ավելի բարձր ձայն ստանալու համար պետք է ավելի խիստ օրենսդրական արձագանք ունենա:
Ըստ ԱԺ նախագահի՝ ընդհուպ կարգազանցի բարձրախոսների աուդիո համակարգի և ազդանշանի առգրավմամբ` զուգորդված բարձր տուգանքով։
«Արդեն սկսել եմ աշխատել գործընկերներիս հետ այդ օրենսդրական կարգավորման վրա»,- գրել է Սիմոնյանը՝ նշելով, որ այդ հարցով խորհրդակցություններ են ընթանում գործընկերների հետ:
