Վրաստանի վարչապետն ընդունել է ադրբեջանցի իր գործընկերոջը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին գրում է EADaily-ն։

Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը, տարածաշրջանային համատեղ նախագծերը, ինչպես նաև տնտեսական համագործակցության հարցեր:

Ինչպես հայտնել են Վրաստանի կառավարությունից, նշվել է Վրաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունավետությունը, որը տեղի է ունեցել ընթացիկ տարվա հունվարին Իրակլի Կոբախիձեի եւ Ադրբեջանի վարչապետի համանախագահությամբ:

Ուշադրություն է դարձվել նաև համագործակցության խորացման համար բարձր մակարդակի այցելությունների կարևորությանը: Կողմերը քննարկել են նաև «Միջին միջանցքի» արդյունավետ գործունեությանը նպաստելու հարցեր:

Ընդգծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը։ Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և բարեկեցության ապահովման գործում:

You may also like...