Եվրոպան ադրբեջանական գազի կարիքն ունի․ Ալիեվ

Եվրոպան ադրբեջանական գազի կարիքն ունի։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովկսա-Դավկովայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշելով, որ ներկայումս Ադրբեջանը բնական գազ է արտահանում 12 երկիր, Ալիևն ընդգծել է, որ դրանցից տասը եվրոպական պետություններ են։

«Անցյալ տարի Ադրբեջանը 25 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանել արտաքին շուկաներ։ Իհարկե, մենք դրանից շատ ավելին ենք արդյունահանում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

You may also like...