Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզում դիտարկել է իրականացված և ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքները

Աշխատանքային այցով մարտի 11-ին Շիրակի մարզում է եղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ինչպես հայտնում են նախարարությունից, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու նախարարը դիտարկել են «Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի 27,5 կմ ճանապարհահատվածում իրականացված ասֆալտապատման և բետոնային կառույցների տեղադրման աշխատանքները։
Առաջիկա օրերին ճանապարհի այս հատվածը շահագործման կհանձնվի, այն երթևեկության համար երկկողմանի բաց կլինի և ամբողջապես կահավորված։
Շինաշխատանքներն իրականացնում է «Սինոհիդրո» չինական կազմակերպությունը, տեխնիկական հսկողությունը`«Այառդի» իտալական կազմակերպությունը:

480770622_952324567090399_450276710448857947_n.jpg (677 KB)

Դավիթ Խուդաթյանն այնուհետև նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանի, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, աշխատակազմերի ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել Ախուրյան համայնքում։

Պատասխատանուները սկզբում եղել են Կառնուտ բնակավայրում, որտեղ պետություն-համայնք համագործակցության արդյունքում երկու փուլով կառուցվել է նոր մանկապարտեզ։

Սուբվենցիոն ծրագրի արժեքը 273 մլն 478 հազար դրամ է կազմել, գումարի 70 տոկոսը Կառավարությունն է հատկացրել։

Ծրագրի իրականացման արդյունքում 50 երեխայի համար հնարավորություն է ստեղծվել հաճախել բոլոր հարմարություններն ունեցող մանկապարտեզ։

ի.jpg (624 KB)

Դիտարկվել է նաև Ախուրյան բնակավայրի Հ․ Հովսեփյան փողոցը, որն ասֆալտապատվել է սուբվենցիոն ծրագրով՝ 2024թվականին։ Կառավարության 45 տոկոս համամասնության փոխհատուցմամբ ծրագրի գումարը կազմել է 168 մլն 891 հազար դրամ։ Ասֆալտապատվել է 1.66 կմ (8834 քմ) երկարությամբ ճանապարհ։

Դավիթ Խուդաթյանն այնուհետև Արտուշ Հովհաննիսյանի, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ հետևել է Գյումրիում իրականացվող մի շարք շինաշխատանքների ընթացքին ու դիտարկել ավարտված աշխատանքները։

Պատասխանատուները եղել են Ասլամազյան քույրերի պարկերասրահում, որի փայտե պատշգամբը վերականգնվել է սուբվենցիոն ծրագրով։

Ծրագրի արժեքը կազմել է 13 մլն 613 հազար դրամ, գումարի 45 տոկոսը Կառավարությունն է հատկացրել։ Ծրագրի իրականացման արդյունքում վերականգնվել է պատկերասրահի 63․7 քմ մակերեսով պատշգամբը։

479891643_952325957090260_7565093824397843029_n.jpg (717 KB)476435587_952325853756937_301925917249979293_n.jpg (544 KB)

Այցելություն է եղել Գյումրու Հաղթանակի պողոտա, որի վերականգնումն իրականացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 947 մլն 607 հազար դրամ։

480233265_952326427090213_2167899845636242369_n.jpg (693 KB)ի.jpg (624 KB)

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի վերջին կանգառը Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցում է եղել։ Համալիրը կառուցվում է քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 6 մլրդ 796 մլն դրամ է կազմում։

480920055_952326127090243_6857711051867438064_n.jpg (809 KB)

You may also like...