Հայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը

Մարտի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը:

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների հանդիպումը կմեկնարկի նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով:
Այնուհետ տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն:

ԱԳՆ-ում կկայանա նաև նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

You may also like...