Քննարկվել է համայնքներից ստացված 64 սուբվենցիոն փաթեթ. կան հետաձգված և մերժված ծրագրեր

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մարտի 12-ին տեղի է ունեցել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի սուբվենցիոն հայտերի քննարկման նիստը:

483657841_972994998350818_8924570775941137074_n.jpg (74 KB)

Ինչպես հայտնում են նախարարությունից, քննարկվել է համայնքներից ստացված թվով 64 սուբվենցիոն փաթեթ՝ 25.06 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից 13.2 մլրդ դրամը ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումն է։

482056155_972995215017463_7107939599515072417_n.jpg (493 KB)

Քննարկման արդյունքներով 32 ծրագիր հավանության է արժանացել՝ շուրջ 8.86 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում՝ 4.25 մլրդ դրամ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ՝ 28 ծրագրի քննարկումը հետաձգվել է, 4 ծրագիր մերժվել է։

484192486_972995158350802_8051278798311859509_n.jpg (435 KB)

You may also like...