Եվրամիությանն ուղղված հայ ժողովրդի խնդրանքներին պետք է ուշադրություն դարձնել․ ԵԽ իտալացի պատգամավոր

«Ադրբեջանն անխռով շարունակում է բռնությունները հայ ժողովրդի դեմ»:

Այս մասին Եվրախորհրդարանում տեղի ունեցած «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկմանն ասել է իտալացի պատգամավոր Մասիմիլիանո Սալինին:
«2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ ռազմական ներխուժումից և 100 հազար քաղաքացիների արտաքսումից հետո մենք այժմ տեսնում ենք Հայաստանի 23 քաղաքացիների այս անօրինական կալանավորումները և ոչ թափանցիկ դատավարությունները»,- նշել է նա։

Սալինիի խոսքով՝ հայերի նկատմամբ նման հարձակումների պատճառը երկուսն են՝ աշխարհագրական դիրքը, որը բաժանում է Թուրքիային և Ադրբեջանին, և քրիստոնյա լինելը։

«Եվրամիությանը ուղղված հայ ժողովրդի խնդրանքներին պետք է ուշադրություն դարձնել։ Մենք՝ եվրոպացիներս, պետք է որոշենք՝ ուզո՞ւմ ենք ադրբեջանցիների հետ վարվել այնպես, ինչպես ռուսների հետ:

Մենք պետք է համարժեք պատժամիջոցներ սահմանենք և պահանջենք ազատ արձակել ապօրինի կալանավորված 23 անձանց»,- ասել է նա։

You may also like...