Ղրղզստանը եվ Տաջիկստանը 23 տարվա բանակցություններից հետո համաձայնագիր են ստորագրել պետական սահմանի վերաբերյալ
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժափարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը վիճելի տարածքների շուրջ երկրների միջև շուրջ 23 տարվա բանակցություններից հետո Բիշքեկում ստորագրել են պետական սահմանի մասին համաձայնագիր։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթուղթը ստորագրվել է հանդիսավոր մթնոլորտում Ղրղզստանի «Յնտիմակ Օրդո» («Համախմբման կենտրոն») պետական նստավայրում՝ Տաջիկստանի ղեկավարի Ղրղզստանի մայրաքաղաք պետական այցի շրջանակներում։ Բանակցությունների ավարտից հետո Ջապարովն ու Ռախմոնը նույնպես համատեղ հայտարարություն են ստորագրել։
