Ձեր աչքը չի՞ ծակում, թե ոնց կարող է ՀՀ-ում 100 դրամով հող վաճառվել, արգելեք, պարզ է. վարչապետ
«Դեպքեր կան, որ հողի 1քմ-ն կարող է վաճառվի 7 դրամով, 15 դրամով, 20 դրամով։ Կներեք, բայց չի կարող այսօր ՀՀ-ում այնպիսի հող լինել, որի արժեքը 7 դրամ է»:
Նրա խոսքով, այս մասին հայտնի է դառնում, երբ հետո այդ հողերը շատ արագ հանրամատչելի, հրապարակային դաշտում հայտնվում են այդ գնից 5-10-15-20 անգամ ավելի բարձր գներով:
Անդրադառնալով վերոնշյալին ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն էլ նշել է, թե վերահսկողության արդյունքում մի քանի մարզերի համայնքներում հասել են համայնքային հողերի աճուրդների չեղարկմանը. «Տարեսկզբից խնդիր էի դրել ծառայությունում, որ մոնիտորինգ անենք համապատասխան իրավակարգավորին համապատասխանությունը մի շարք մարզերում, ռիսկային համարվող համայնքներում, որտեղ պահանջարկը շատ բարձր է»։
Վարչապետը այդ համատեքստում նաև նկատել է՝ ձեր աչքը չի ծակում դա, թե ոնց կարող է ՀՀ-ում 100 դրամով հող վաճառվի: «Եթե 100 դրամով հող է վաճառվում, արգելե՛ք, փակե՛ք, համայնքն ասում է՝ իմ եկամուտն եք փակում, մենք պետական բյուջեից կտանք այդ հողի փողը: 100 դրամով հող մի վաճառեք, ուղղակի արգելեք՝ ինչ-որ ձևորեվ՝ վարչական, ոչ վարչական ձևերով»:
