Հայտնի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցի եթեր հեռարձակման ժամը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցը եթեր կհեռարձակվի մարտի 13-ին՝ ժամը 22:10-ին:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգմամբ մարտի 10-12-ը կայացել է թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը։

You may also like...