Որոնք են Խաղաղության համաձայնագրի 2 հոդվածները, որոնք համաձայնեցվել են Ադրբեջանի հետ. վարչապետը մանրամասնել է
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳՆ-ին է փոխանցել, որ Հայաստանն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված 2 հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները:
Այդ երկու դրույթների վերաբերյալ արդեն երկար ժամանակ երկկողմանի առաջարկներ էինք անում, և ըստ էության դրանք ոչ մեծ, բայց էվոլուցիա են ապրել, և այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև Անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել և եկել եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումաին տարբերակը, որը կարող է ընդունելի լինել ՀՀ-ի համար:
Եթե համաձայնություն է ձեռք բերվել, ադրբեջանական կողմը մտածել է, որ այս տեքստը որոշակիորեն ձեռնտու է իրեն և Հայաստանի Հանրապետությունն էլ որոշել է, որ իրեն է ձեռնտու, և էլի եմ ասում, դրանք այն կոմպրոմիսներն են, որոնց մասին մենք հրապարակային խոսել ենք»,- ասաց վարչապետը:
Ավելի վաղ, ԱԳՆ հայտարարել էր, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման և հաստատել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։
