Ադրբեջանի եվ Հայաստանի միջեվ խաղաղության համաձայնագիրը շատ հարցերի լուծման բանալին կլինի. Ակիֆ Քըլըչ
Ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացին, խաղաղության պայմանագրի խնդրին և դրան համապատասխան քայլեր ենք ձեռնարկում։
Ի՞նչ փուլում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ հարցին, Քըլըչը պատասխանել է.
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մեր դիրքորոշումը նախապես հայտնի է: Մեզ համար Ադրբեջանի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը ամենակարեւոր գործոնն է։ Ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացին, խաղաղության պայմանագրի խնդրին և դրան համապատասխան քայլեր ենք ձեռնարկում։
Բնականաբար, մենք քննարկումներ ենք ունենում Հայաստանի հետ։ Կան միջազգային կառույցներ, որտեղ ներկայացված են Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը։ Մենք աշխատում ենք լավագույն լուծումը գտնելու, միասին առաջ շարժվելու և խաղաղ ապրելու ուղղությամբ»։
Այս փուլում քննարկվու՞մ է Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ բացման հարցը։
Պատասխաելով հարցին, Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականը նշել է, որ ներկա պահին այդ հարցը քննարկելու նախադրյալներ չկան։
«Ես այդ մասին տեղեկություն չունեմ։ Եվս մեկ անգամ նշեմ, որ մեր դիրքորոշումն այս գործընթացի վերաբերյալ հայտնի է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը շատ հարցերի լուծման բանալին կլինի»։
