Էստոնիան ողջունում է Հայաստանի եվ Ադրբեջանի միջեվ պատմական համաձայնագիրը. Մագնուս Ցահքնա
Էստոնիայի ԱԳ նախարար Մագնուս Ցահքնան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։
«Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիրը։
Սա երկար սպասված քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու ճանապարհին, և մենք ակնկալում ենք խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա:
Հիշեցնենք՝ անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակմանը, վարչապետն ասել է. «Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները տրանսպորտային և տնտեսական ուղիները ապաշրջափակել, այդ թվում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում, և դա ձևակերպել եմ բազմիցս»:
