Մենք տեսնում ենք, որ Թուրքիան Հայաստանի եվ Ադրբեջանի միջեվ խաղաղության օգտին է հանդես գալիս․ Փաշինյան
Մենք տեսնում ենք, որ Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին է հանդես գալիս։ Այս մասին թուրք լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը․
Ինչպես Դուք նշեցիք, ինչո՞ւ է Թուրքիան Միացյալ Նահանգների հետ քննարկում նաև Հարավային Կովկասի խնդիրները, որովհետև մեր ընկալումն այն է, որ Թուրքիան, համենայնդեպս ուղերձներն այդպիսին են, Հարավային Կովկասում կայունության օգտին է հանդես գալիս Թուրքիան։
Մենք տեսնում ենք, որ Թուրքիան և՛ նախագահի, և՛ Արտաքին գործերի նախարարի մակարդակով հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին։ Եվ եթե մենք ճիշտ ենք ընկալում այս ուղերձները, առնվազն կամ մենք ընկալում ենք գուցե թե սա նշանակում է նաև որոշակի բալանս Հարավային Կովկասում Թուրքիայի ունեցած հարաբերությունների կամ գուցե մենք սխալ ենք ընկալում:
Բայց մյուս կողմից ցանկացած ջանք, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, իհարկե օգտակար կլինի»։
