Այլեվս խոչընդոտներ չկան Հայաստանի եվ Ադրբեջանի միջեվ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։
Այս մասին Մակրոնը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։
Հիմա այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»,-գրել է Մակրոնը:
