Խաղաղությունը Հայաստանի գոյության միակ ձեվն է. Միրզոյան
«Խաղաղությունը Հայաստանի գոյության միակ ձևն է»:
Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանի հետ խաղաղությունը ու հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի շահերից»,- նշել է նա։
Միրզոյանի խոսքով՝ կան հարցեր, որոնք դեռ կարգավորված չեն, Ադրբեջանն այլ կերպ է նայում որոշ հարցերի, Հայաստանը՝ այլ կերպ։
«Կան պահանջներ, որոնք ունեն իրենք, որը մենք չենք կիսում, կան ակնկալիքներ, որ մենք ունենք, ու իրենք չեն կիսում, կան հարցեր, որ գուցե մինչև վերջ էլ կարգավորված չմնան, օրինակ՝ անհետ կորածների ճակատագրերի պարզաբանում և այլն։
Թնջուկն ու բարդությունների խումբը մեծ է, խաղաղությունը հեշտ գործընթաց չէ»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ խաղաղության հաստատմամբ Հայաստանը դուրս է գալու մեծ ու խորը ճահճից, որից դուրս չգալու պարագայում ընկղմվելու է ու թաղվելու:
