Պուտինն ըդնունել է ԱՄՆ հատուկ բանագնացին, նրա միջոցով տեղեկություն փոխանցել Թրամփին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 13-ի ուշ երեկոյան ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆին, ում միջոցով տեղեկություն է փոխանցել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին։
«Երեկ ուշ երեկոյան նրան (արդեն ընդունել է նախագահ Պուտինը, լրացուցիչ տեղեկություն է տրամադրվել ռուսական կողմին: Վիտկոֆի միջոցով Պուտինը տեղեկատվություն և լրացուցիչ ազդանշաններ է փոխանցել նախագահ Թրամփին»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը չի բացահայտել Պուտինի և Վիտկովի զրույցի թեմաները։ Ինչպես մարտի 12-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնացը մեկնել է Մոսկվա՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։
Վիտկոֆը, ով ավելի վաղ մասնակցել էր փետրվարի 18-ին Էր Ռիադում ռուսական պատվիրակության հետ բանակցություններին, հինգշաբթի կեսօրին էր ժամանել Մոսկվա։ ՏԱՍՍ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նա ՌԴ մայրաքաղաքից մեկնել է մարտի 15-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում (ՀՀ ժամանակով՝ 12:00)։
