30 բժշկական մասնագիտական ասոցիացիա արձագանքել է համագործակցության համաձայնագիր կնքելու հրավերին

Առողջապահության նախարարության հետ գործակցությամբ հետաքրքրված շուրջ 30 բժշկական մասնագիտական ասոցիացիա, արձագանքելով համագործակցության համաձայնագիր կնքելու հրավերին, հանդիպել են նախարար Անահիտ Ավանեսյանի հետ:

483525054_962217396100131_3056306186365000457_n.jpg (212 KB)

«Մեր քաղաքականությունն է մասնագիտական ասոցիացիաների զարգացումը, նրանց ներգրավումը ոլորտի բարեփոխումներին` ապահովելով շատ ավելի մեծ մասնակցություն: Մինչ այս էլ ունեցել ենք գործակցություն, մասնավորապես`մասնագիտական ուղեցույցների, գործելակարգերի մշակման, առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների ցանկի վերանայման և այլ աշխատանքներում, սակայն մեր նպատակն է այս ամենը խրախուսելու և ինստիտուցիոնալ մակարդակ բերելու»,- ասել է նախարարը` ընդգծելով, որ այսպիսով ձևավորվում է մասնագետների բանակ:

483522594_962217352766802_550718024009931976_n.jpg (126 KB)

Հաշվի առնելով առողջապահության բնագավառում համագործակցության հանդեպ փոխադարձ հետաքրքրությունները` առողջապահության նախարարությունը` ի դեմս նախարար Անահիտ Ավանեսյանի, և Ռադիոլոգների հայկական ասոցիացիան`ի դեմս գլխավոր տնօրեն Կոստան Գալումյանի, ստորագրել են համաձայնագիր:

483526139_962217422766795_8283518993115878004_n.jpg (159 KB)

Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ ներկայացված մյուս հայտերն առաջիկայում կքննարկվեն:

483524095_962217509433453_7944627494726146206_n.jpg (170 KB)

You may also like...