Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է Շիրակի եվ Լոռու մարզային բաժիններ

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն աշխատանքային այց է կատարել ծառայության Շիրակի և Լոռու մարզային բաժիններ, տեղում անցկացրել աշխատանքային խորհրդակցություն։

Գլխավոր հարկադիր կատարողը մարզային բաժինների աշխատակացիների հետ ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ հատուկ շեշտադրել է քաղաքացիների հետ բարեկիրթ ու գրագետ հաղորդակցությունը, կատարողական վարույթի շրջանակում կատարողական գործողությունների պատշաճ իրականացումը հատկապես ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով։

SM.jpg (572 KB)

Քննարկվել են նաև հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի կիրարկմանն առնչվող ընթացակարգային հարցերը։

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Շիրակի մարզային բաժնի պետ Արման Պողոսյանը և Լոռու մարզային բաժնի պետ Սերժիկ Խաչատրյանը Գլխավոր հարկադիր կատարողին են ներկայացրել իրենց բաժինների աշխատանքի կազմակերպումը։

Սիրո Ամիրխանյանը շրջայց է կատարել նաև մարզային ստորաբաժանումների վարչական շենքերում, տեղում ծանոթացել հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին:

1111.jpg (563 KB)

You may also like...