Մարկ Քարնին պաշտոնապես դարձավ Կանադայի վարչապետ

Կանադայի Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ  և Կանադայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին ուրբաթ օրը  երդում է տվել և պաշտոնապես դարձել է երկրի վարչապետ։
Այս մասին հայտնում է  CBC-ն։Երդման արարողությունը տեղի է ունեցել Կանադայի գլխավոր նահանգապետի պաշտոնական նստավայրում՝ Ռիդո Հոլում։
59-ամյա Քարնին դարձել է Կանադայի առաջին վարչապետը՝ առանց քաղաքական կամ կառավարական փորձի, նախկինում աշխատելով Կանադայի և Բրիտանիայի կենտրոնական բանկում և որպես Թրյուդոյի անկախ խորհրդական:

You may also like...