Իտալիայում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել

Իտալիայում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել հորդառատ անձրևների և վատ եղանակի պատճառով, հաղորդում է Il Messaggero-ն:

Թերթն ընդգծել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում տեղացել է տեղումների այնպիսի քանակ, որը սովորաբար գրանցվում է մեկ ամբողջ ամսվա ընթացքում:

Ջուրը հեղեղել է Ֆորլիի, Չեզենի, Ռավեննայի և Ռիմինիի շրջակայքում գտնվող ջրատարները։ Տոսկանայում տուժել են գրեթե բոլոր նահանգները։

Նախագահի խնդրանքով մոբիլիզացվել են նաև քաղաքացիական պաշտպանության ազգային մարմինները:

You may also like...