«Խաղաղության պայմանագիրը» մեզ համար «Պրահա 2» է․ Բագրատ Սրբազան
Ուզում եմ անդրադառնալ օրեր առաջ, ընդամենը երեկ կամ առաջին օրը հնչած այլևս այս չարիքի իշխանության կողմից խաղաղության պայմանագիր կոչվածին, որը իր խորքով, իր էությամբ, իր բնույթով, իր նկարագրով, իր արժեքով, ամեն ինչով կամ չարժեքով, պարզապես մեզ համար Պրահա 2 են:
Այս մասին իր ուղերձում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Գալստանյանի խոսքով՝ միևնույն ժամանակ Փաշինյանն ասում էր, որ ժողովուրդն ամբողջությամբ տեղյակ է այս գործընթացից, սակայն ոչ մի բանից էլ տեղյակ չէ։
«Եվ հիմա ժամանակն է, որպեսզի այդ փաստաթուղթը, որը դուք այդքան գովերգում եք, հրապարակես, հրապարակես ուղղակիորեն՝ գրավոր տեքստով, ամբողջությամբ, որպեսզի ժողովուրդն իսկապես ծանոթ լինի։ Կամ ելնես և բարբաջես, խոսես, ուղղակիորեն խոսես, կետ առ կետ ընթերցելով և կարդալով, որպեսզի այլ որևէ ձևով ձեր սիրած բառով մանիպուլյացիաներ չստեղծես, խարդավանքի, մոլորեցման, ստի որևէ առիթ չստեղծես և մեղքը նորից որևէ մեկի վրա չդնես», -եզրափակեց Գալստանյանը: