«Ֆինանսական և կայունության հաշվետվողականություն՝ հանուն պարտքի թափանցիկության և կայուն վերականգնման» խորագրով նախարարական համաժողով

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորությամբ նոյեմբերի 29-30-ը մասնակցել է Համաշխարհային բանկի Ֆինանսական հաշվետվողականության բարեփոխումների կենտրոնի (CFRR) և Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից կազմակերպված «Ֆինանսական և կայունության հաշվետվողականություն՝ հանուն պարտքի թափանցիկության և կայուն վերականգնման» խորագրով 2022 թվականի նախարարական համաժողովին:

Համաժողովի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկմանը՝ ներկայացնելով ՀՀ-ում աուդիտի և հաշվապահական հաշվառման ոլորտներում իրականացված բարեփոխումները, ինչպես նաև ոլորտներում առկա հիմնական մարտահրավերներն ու առաջիկա անելիքները։

Համաժողովին հյուրընկալվել են մոտ 250 բարձրաստիճան պատվիրակներ, այդ թվում՝ ֆինանսների նախարարներ, այլ պետական պաշտոնյաներ, զարգացման միջազգային գործընկերներ, հանրային և մասնավոր հատվածի, մասնագիտական և ակադեմիական համայնքների բարձր մակարդակի ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ՝ ԵՄ և միջազգային առանցքային հաստատություններից։

You may also like...