Վալենտինա Մատվիենկոն մեկնել է Ադրբեջան

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, ծրագրվում են հանդիպումներ երկրի ղեկավարության հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Պաշտոնական այցով Ադրբեջանի Հանրապետություն է մեկնել Դաշնային խորհրդի պատվիրակությունը՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ Բաքվում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը։

You may also like...