Գերմանիայի նախագահը կայցելի Հայաստան եվ Ադրբեջան

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր առաջին պաշտոնական այցերը կկատարի Հայաստան և Ադրբեջան:

Այս մասին հայտնում է Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությունը:

Այցը տեղի կունենա մարտի 30-ից ապրիլի 2-ը, իսկ Շտայնմայերին կուղեկցի կինը։

Հայաստան այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Շտայնմայերը կմասնակցի նաեւ մի շարք մշակութային միջոցառումների։

Ադրբեջանում Շտայնմայերը հանդիպումներ կունենա պաշտոնյաների հետ։

You may also like...