Էրդողանը մտադիր է համախոհների հետ քննարկել Եվրոպայի անվտանգությունը․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի երկուշաբթի օրը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի հետ քննարկել Ուկրաինայի հակամարտության ֆոնին եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության հաստատման ուղղությամբ Անկարայի քայլերը։
Այս մասին հաղորդում Է CNN Türk հեռուստաալիքը, փոխանցում է Ria Novosti-ին:
Անկարան արեւմտյան գործընկերներին ազդանշան է փոխանցել Եվրոպայի անվտանգության ռազմավարության քննարկմանը մասնակցելու պատրաստակամության մասին։ Այդ գործընթացում Թուրքիային անտեսել հնարավոր չէ։
«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունն առաջին պլան է մղել Եվրոպայի անվտանգության ճարտարապետության վերակազմավորման անհրաժեշտությունը։
Այս համատեքստում Նախագահ Էրդողանը հաճախ առցանց բանակցություններ է վարում եվրոպական առաջնորդների հետ։
Այս իրադարձությունների լույսի ներքո Թուրքիայի նախագահը կքննարկի Թուրքիայի և Եվրամիության միջև հարաբերությունների ներուժը:
Մյուս կողմից, քննարկվելու Է Թուրքիայի աջակցությունը Սիրիայում նոր վարչակազմի կայունացմանը եւ Լաթաքիայում լարվածության կրկնության կանխմանը», — հաղորդել Է հեռուստաալիքը։
