Երբ ժամանակն ու պահը գա, կհրապարակենք․ Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի ամբողջական տեքստի մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել, որ ծանոթ է խաղաղության պայմանագրի ամբողջական տեքստին։
«Բոլոր կետերը երկողմանի են, եթե ասում եք, որ վտանգավոր կետ կա, դա հավասարաչափ վտանգավոր է Ադրբեջանի համար։
Դրա մի մասը արդեն հայտնի է, երկրորդը՝ մենք գործ ունենք մի կողմի հետ, որին ամեն տեղ պատճառ է պետք որևիցե բան հայտարարելու և ինչ-որ ձև խնդիրներ ստեղծելու։
Երբ ժամանակն ու տրամաբանությունը կհասկանանք հրապարակելու, և պահը կգա, բնականաբար կհրապարակենք»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է նա։
Նա նշել է, որ տեքստը հրապարակելու համար էլ քննարկումներ կլինեն․ «Չենք ուզում միակողմանի որևէ բան անել։
Վերջին տարիների ըթնացքում կարողացել ենք այս իրավիճակում օրակարգ ձևավորող ու օրակարգի հետ համահունչ կողմ դառնալ, որը շատ դժվար էր մեծ պարտությունից հետո, բայց դա հաջողել ենք»։
