ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է աջակցելու նախաձեռնություններին, որոնք նպաստում են տեվական հաշտեցմանը. Լուիս Գրասա

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասան (Պորտուգալիա) ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացումը՝ գնահատելով կողմերի՝ երկխոսության և հաշտեցման պատրաստակամությունը:

Գրասան Հայաստանին ու Ադրբեջանին խրախուսել է պահպանել այս թափը և շարունակել կառուցողական ու անկեղծ կերպով աշխատել խաղաղ ու համագործակցային ապագայի ուղղությամբ:

«Այս առաջընթացը կարևոր քայլ է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է աջակցելու այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը, վստահության ամրապնդմանը և տեւական հաշտեցմանը Հարավային Կովկասում»,- շեշտել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը:

You may also like...