Բուլղարիան ողջունել է ՀՀ-ի եվ Ադրբեջանի միջեվ խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը
Բուլղարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների երկար սպասված ավարտը։
Այդ մասին հայտնել է Բուլղարիայի ԱԳՆ-ն X-ի իր էջում։
«Բուլղարիան ակնկալում է, որ երկու կողմերն էլ շուտով կստորագրեն և կվավերացնեն համաձայնագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ։
