Տաջիկստանը ողջունում է Ադրբեջանի եվ Հայաստանի միջեվ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը

Տաջիկստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և երկու երկրների միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատումը։

Այդ մասին հայտարարություն է տարածել Տաջիկստանի ԱԳՆ-ն։

«Համոզված ենք, որ այս փաստաթղթի արագ իրավական ամրագրումը կարևոր քայլ կլինի ադրբեջանա-հայկական հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ և կնպաստի հարավկովկասյան տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»,- ասված է հայտարարության մեջ։

You may also like...