Պուտինը համաձայնել է էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելուց 30 օրով փոխադարձ հրաժարվելու Թրամփի գաղափարին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 30 օրով էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներից Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հրաժարվելու մասին առաջարկի հետ և համապատասխան հրաման է տվել ռուս զինվորականներին։

Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Դոնալդ Թրամփը առաջարկել է հակամարտության կողմերին 30 օրով էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելուց հրաժարվել։

Վլադիմիր Պուտինը դրական է արձագանքել այս նախաձեռնությանը և անմիջապես համապատասխան հրաման է տվել ռուս զինվորականներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը շուրջ 2.5 ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել։

You may also like...