Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածը երկկողմանի կբացվի երթևեկության համար
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածը (Լանջիկից Ազատան, 23կմ) մարտի 19-ին՝ ժամը 15.00-ից, երկկողմանի կբացվի երթևեկության համար։
Ըստ Ներքին գործերի նախարարության կողմից հաստատված ժամանակավոր երթևեկության պլանի՝ թույլատրելի առավելագույն արագությունը նշված հատվածում 70կմ/ժամ է։
«Մաղթում ենք բարի երթ և վարորդներին հորդորում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
