Հարկային տեռոր չկա, ստուգումներ են, տնտեսվարողին ընտանիքի անդամի պես ենք ընդունում․ ՊԵԿ նախագահ
«Հարկային տեռորը նշանակում է, որ մենք ինչ-որ անօրինական կամ ավելորդ գործողություններով փորձում ենք միջամտել և խանգարել տնտեսվարողի կյանքին, որպեսզի մաքսիմալ հարկային եկամուտ հավաքագրենք, մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում հիմա, դրանք սովորական մեր գործիքակազմով ստուգումներ են»։
Անդրադառնալով տեսակետին, որ պատճառը բյուջեի դեֆիցիտն է, որի համար էլ «քերթում» են գործարարներին, ՊԵԿ նախագահը նկատեց. «Ո՛չ, չենք «քերթում», բացարձակ նման երևույթ չկա: Դուք հիմա ուղղակի սրում եք հարցը՝ պարբերաբար բառեր օգտագործելով:
Մենք տնտեսվարողներին և բոլորին վերաբերում ենք որպես մեր ընտանիքի անդամներ, մենք փորձում ենք մեր ծառայությունը մաքսիմալ մարդակենտրոն դարձնել: Եվ հետևաբար, քերթելու մասին խոսելը կարելի է ինչ-որ անեկդոտ կամ հեքիաթ պատմելու ժամանակ»:
