Դավիթ Խուդաթյանը Բեռլինում մասնակցել է Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսության համաժողովին (լուսանկարներ)
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում մարտի 18֊19֊ը մասնակցել է Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսության համաժողովին։


Ինչպես հայտնում են նախարարությունից, համաժողովի շրջանակում բազմակողմ հանդիպումներից բացի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել գերմանական Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շթիքելի, Solar Power Europe ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վալբուրգա Հեմեցբերգերի հետ։


Գործընկերների հետ քննարկվել են վերականգնվող էներգիային և կուտակիչ կայանների կառուցմանը վերաբերող հարցեր։

