Վարդան Ղուկասյանը (Դոգ) կմնա անազատության մեջ. «Ազատություն»

Լաս Վեգասի դատարանը մերժել է ԴՕԿ ղեկավար Վարդան Ղուկասյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը. նա կմնա անազատության մեջ:

Այս մասին «Ազատության»-ը հայտնել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ բողոքարկելու են դատավորի որոշումը: Այժմ ծանոթանում են որոշման հիմնավորմանը:

Ըստ աղբյուրի, Լաս Վեգասի դատարանը նախօրեին քննել է շուրջ մեկ ամիս անազատության մեջ գտնվող Ղուկասյանի խափանման միջոցի հարցը և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

ԱՄՆ-ի Մաքսային և միգրացիայի վարչության համաձայն, Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն գործընթացի շրջանակներում։

Ըստ ամերիկյան կողմի՝ Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը:

Միգրացիոն կարգը խախտելուց բացի, դատարանը պետք է քննի նաև Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023 թվականի միջնորդությունը:

You may also like...