Ապահովագրական ընկերությունների հետ քննարկվել են Առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հարցերը

Մարտի 19-ին Ազգային Ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները հանդիպում են կազմակերպել ապահովագրական ընկերությունների հետ:

485407618_674439424975198_2095664502400755077_n.jpg (556 KB)484849678_674439531641854_2126387805717871484_n.jpg (400 KB)485175792_674439398308534_8320308132655134630_n.jpg (399 KB)

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:

«Հանդիպմանը մասնակցում էին նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և կառավարության այլ գործընկերներ:

485381794_674439224975218_9079589520508493011_n.jpg (437 KB)484801745_674439318308542_1594810635852493694_n.jpg (587 KB)

Հանդիպման քննարկման առարկան Առողջության համապարփակ ապահովագրությունն էր, որի վերաբերյալ ապահովագրական ընկերությունների խորհրդի նախագահ Արմինե Մելքոնյանը ներկայացրեց ոլորտի ներկայացուցիչների տեսլականն ու մտահոգությունները, պատասխանեց պատգամավորների հարցերին: Հանդիպումն անցավ բովանդակային քննարկման մթնոլորտում:

484826561_674439621641845_67598088536591770_n.jpg (467 KB)485094270_674439524975188_7999097136321186711_n.jpg (350 KB)485111136_674439314975209_107605104671032874_n.jpg (347 KB)

Հանդիպման արդյունքում որոշվեց քննարկումները շարունակել՝ ծանոթանալու ծրագրի իրականացման ֆինանսական հաշվարկներին ու թվային ցուցանիշներին»,- գրում է պատգամավորը:

485676403_674439218308552_8364822665838243622_n.jpg (581 KB)485635701_674439578308516_8726650259863223558_n.jpg (398 KB)

You may also like...