Մաքրե՛ք Ձեր շրթունքները․ Անդրանիկ Քոչարյանը՝ Ջեբեջյանին (տեսանյութ)
Մարտի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորել է շրթունքները մաքրել:
Նա սկզբում լրագրողին ասել է, որ վերջինս իրենից հեռու կանգնի, այնուհետև ավելացրել․ «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք Ձեր շրթունքները»։
Հռիփսիմե Ջեբեջյանը ներողություն է պահանջել, սակայն պատգամավորը հրաժարվել է ներողություն խնդրել։
