ԱՄՆ-ը շատ շուտով կստորագրի Ուկրաինայի հետ ռեսուրսների վերաբերյալ գործարքը. Թրամփ

Միացյալ Նահանգները շուտով Ուկրաինայի հետ կստորագրի հանքարդյունաբերության և բնական պաշարների մասին համաձայնագիր։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters-ը։

«Նա նման մեկնաբանություն է արել ԱՄՆ-ում կարևոր օգտակար հանածոների արդյունահանումը մեծացնելու գործադիր հրամանի ստորագրումից հետո»,- հայտնում է գործակալությունը։

You may also like...