Էրդողանը շնորհավորել է Ալիեվին՝ մաղթելով խաղաղություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ և մաղթել խաղաղություն։

«Նովրուզը՝ մեր դարավոր ավանդույթը, այս տարի էլ առիթ է հիշելու խաղաղության, եղբայրության և համերաշխության կարևորությունը:

Հուսով եմ, որ Նովրուզը կդառնա մի նոր դարաշրջանի նախակարապետ, երբ ամբողջ աշխարհում հույսեր են կապվում խաղաղության հետ, երբ միջազգային երկխոսությունն ու համագործակցությունը նոր մակարդակի են բարձրանում»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը Ալիևին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, իսկ ադրբեջանական ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:

You may also like...