Ադրբեջանին չի հաջողվել Արցախի մասին ֆիլմը հանել Պրահայում փառատոնի ծրագրից
Պրահայում Ադրբեջանը փորձել է ֆիլմ հանել մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված փառատոնից։«One World Human Rights Festival»-ին Չեխիայում Ադրբեջանի դեսպանատունը նամակ է գրել՝ պահանջելով փառատոնի ծրագրից հանել և չցուցադրել Ալեքսիս Պազումյանի Արցախի մասին «Սև այգի» ֆիլմը։
Նշվում է, որ փառատոնն արհամարհել է նամակը։

