2-0. խաղի մեկնարկից րոպեներ անց Վրաստանի հավաքականին հաջողվել է 2 անգամ գրավել դարպասը
Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպումը:
Հանդիպման մեկնարկից ընդամենը մի քանի րոպե անց Վրաստանի հավաքականին հաջողվեց առաջին գոլը խփել՝ հաշիվը դարձնելով 1-0: Մոտ 10 րոպե անց թիմը դարձել է ևս մեկ գոլի հեղինակ: Հաշիվը 2-0 է:
Երևանում Վրաստանի հավաքականը, հիշեցնենք, հաղթել էր 3:0 հաշվով։
Խաղին տեղում հետևում են Հայաստանի և Վրաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն:
