ԱՄՆ-ի եվ Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպել են Էր-Ռիադում՝ քննարկելու հրադադարի մանրամասները

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում սկսել են քննարկել Ուկրաինայում հրադադարի ռեժիմի մանրամասները։

Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, ով Կիևի պատվիրակության կազմում է։

«Մենք սկսել ենք հանդիպում ամերիկյան թիմի հետ Էր Ռիադում։

Օրակարգում առաջարկներ են էներգետիկ օբյեկտների և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության վերաբերյալ:

Այսօր մենք լուծում ենք մի շարք բարդ տեխնիկական հարցեր. մեր պատվիրակության կազմում են էներգետիկ փորձագետներ, ինչպես նաև ռազմածովային և օդային ուժերի ներկայացուցիչներ»,- գրել է նա X-ի իր էջում։

You may also like...